Դաղստանում 700 մարդու մասնակցությամբ կոնֆլիկտին փորձել է վերջ դնել 630 ոստիկան: Միջադեպը տեղի է ունեցել «Սեւ քարեր» կոչվող տեղանքում: Այս մասին օգոստոսի 22-ին հաղորդվում է Դաղստանի ՆԳՆ կայքում:
Օգոտսոսի 21-ին Տարկի եւ Նովոստրոյ բնակավայրերի բնակիչները վիճել են հողի պատկանելության հարցի շուրջ: Հավաքվածները սկսել են քարեր եւ շշեր նետել միմյանց վրա: Վիճաբանությունը կանխելու փորձի ժամանակ վնասվել է ոստիկանության 4 աշխատակից: Նրանցից 1-ը՝ գլխի վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել:
Բացի ոստիկաններից, դեպքի վայր է ժամանել նաեւ Դաղստանի ՆԳՆ ղեկավարությունը:
Ոստիկանության 70 աշխատակից հերթապահում է դեպքի վայրում:




























