Ռուսաստանի Կուրգանսկի շրջանում դաժան սպանություն է իրականացվել. 9 եւ 10 տարեկան տղաները սպանել են հինգամյա փոքրիկի:
Օգոստոսի 22-ի երեկոյան ոստիկանություն է դիմել 32-ամյա կին՝ որդու անհետացման մասին հայտարարությամբ: Այսօր գիշերը 01:30-ի սահմաններում չբնակեցված տան բակում գտնվող բաղնիքում հայտնաբեվել է փոքրիկի մարմինը՝ ծեծի հետքերով:
Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ այս դաժան սպանությանը մասնակցել են երեք տեղացի դպրոցականներ: Life News-ի տեղեկություններով՝ նրանք հաշվառված են անչափահասների հարցերով բաժանմունքում: Նախնական վարկածով՝ մարդասպանները երկուսն էին: Երրորդ դեռահասը հանցագործության վայրում եղել է արդեն սպանությունից հետո. ընկերները նրան կանչել էին «նայելու»:





























