Ադրբեջանի նախագահական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելությունը գլխավորելու է գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

Որոշումը կայացվել է օգոստոսի 20-ին Մինսկում կայացած ԱՊՀ երկրների Մշտական լիազորված ներկայացուցիչների խորհրդի նիստի ժամանակ, ասվում է կազմակերպության կայքում:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները կկայանան 2013թ հոկտեմբերի 9-ին: Ներկայումս ԿԸՀ-ին ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 մարդ: Նրանցից 15-ի մասնակցությունը հաստատվել է: