Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքում մայիսի 11-ի պայթյունների նախապատրաստման եւ կազմակերպման կասկածանքով եւս յոթ մարդու են ձերբակալել
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածները թուրքական ծայրահեղական խմբավորմամն անդամներ են: Դատարանի որոշմամբ երեք մարդ կալանավորվել է, երկուսի գործը կքննեն առանց կալանքի տակ առնելու, եւս երկուսն ազատ են արձակվել, ասված է Հաթայ նահանգապետի կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանության տվյալով` այսօրվա դրությամբ Ռեյհանլըի պայթյունների գործով 32 մարդ է ձերբակալված: Նրանցից 20-ը կալանավորված են, 12-ը չբացակայելու ստորագրությամբ ազատ են արձակվել:
Հիշեցնենք, մայիսի 11-ին ժ. 12.55-ին Ռեյհանլըի քաղաքապետարանի մոտ պայթուցիկով լցված երկու ավտոմեքենաներ էին պայթել: 53 մարդ զոհվել, հարյուրավորները վիրավորվել էին:





























