Իջեւանի փրկարար ծառայությունից  ոստիկանության օգոստոսի 19-ին, ժամը 14.25-ին, Իջեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ենոքավան գյուղում խոտով բարձված ավտոմեքենա է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ խոտը պատկանում է 1959 թ. ծնված Ռիտա Ա.-ին:

Նախապատրաստված նյութերով եւ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 22-ին, ժամը 15.45-ին պարզվել է, որ Ռիտա Ա.-ի 6-ամյա թոռնիկը   լուցկով խաղալիս   վառած հատիկը նետել է տան բակում կուտակված խոտի հակերի մեջ, ինչի հետեւանքով հրկիզվել է դեզը եւ նրա մոտ կանգնած «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենային բարձված խոտը:

Ըստ Ռիտա Ա.-ի` խոտը եղել է 8 տոննա, եւ պատճառված նյութական վնասը կազմում է 240.000 դրամ: