Վրաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային մոտոփառատոն` հայ բայքերների մասնակցությամբ: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 23-25-ը: 

Փառատոնն անցկացվում է  Վրաստանի Մոտոսպորտի ֆեդերացիայի, ինչպես նաեւ վրացական Sharariders ընկերության աջակցությամբ, հայտնել են «Նովոստի Գռուզիա»-ին այդ ընկերությունից, որի հիմնադիրն է վրացական պարի պետական ակադեմիական  անսամբլի եւ Վրաստանի ազգային «Սուխիշվիլի» բալետի գլխավոր պարուսույց եւ հայտնի բայքեր Իլիկո Սուխիշվիլին:

Փառատոնին մասնակցելու համար Վրաստան կժամանեն բայքերներ 38 երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից եւ Բելառուսից, ինչպես նաեւ Եվրոպայից` Գերմանիայից, Նորվեգիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Բալթյան եւ այլ երկրներից:

Փառատոնն անցկացվելու է Ռուսթավի քաղաքի Рустави Rustavi International MotorPark ավտոդրոմի տարածքում: Փառատոնի շրջանակում բազմազան մարզական մրցումներ, ժամանցային մրցույթներ կանցկացվեն, ինչպես նաեւ նախատեսվում է  «Սուխիշվիլիի» ելույթը` նոր եւ հին ծրագրով: 

Օգոստոսի 24-ին փառատոնի մասնակիցները մտադիր են միասնական երթով անցնել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական փողոցներով, ինչն անմոռանալի  տեսարան կլինի թբիլիսցիների եւ  մայրաքաղաքի հյուրերի համար, հայտնել են ընկերությունում:  Շաբաթ օրը նախատեսված է նաեւ փառատոնի մասնակիցների այցելություն Վրաստանի մանկատներից մեկը, որի սաների համար բայքերները նվերներ կբերեն: