Երեւանյան դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին տաք սնունդով կարելի է ապահովել տարեկան 1.3 մլն դոլարի դիմաց: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Պարենի ինստիտուտի(ՌԴ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մելքոն Գասպարյանը: Այդ մասին են վկայում նրա կողմից 2012թ. անցկացված հաշվարկները: Գնահատականը կազմվել է մայրաքաղաքի 44 դպրոցների 1-4-րդ դասարաններում սովորող աշակերտների  հաշվարկի արդյունքում: 1-2-րդ դասարաննցիների համար ավելի քիչ է կազմում՝ 0.6 մլն դոլար:

1 դպրոցականի համար ծրագրի օրական արժեքն է 200 դրամ: Այստեղ ծնողի ներդրումը գնահատվում է 150 դրամ, անապահով ընտանիքներում՝ 100 դրամ: Առաջարկի համաձայն մնացյալ գումարը կներդնի Երեւանի քաղաքապետարանը:

Որպես տարբերակ կազմվել է նախաճաշ՝ բաղկացած բուլկիով կաթից(կեֆիր), որը յուրաքանչյուր երեխայի համար օրական կարժենա 150 դրամ:

Օրական 200 դրամ արժեցող ամբողջական տարբերակի(տաք ուտեստը ներառյալ) հաշվարկի հիմքում ընկած է բոլոր անհրաժեշտ սննդամթերքներով ճաշացանկ, այդ թվում հացաբուլկեղեն, հացահատիկ մակարոն. Կաթնամթերք, բանջարեղեն եւ միրգ, բուսական յուղ:

«Ծրագիրն օգնում է երկու հարց լուծել: Նախ՝ երեխաների առողջությունը: Նայեք, թե ինչ են այսօր վաճառում դպրոցների ճաշարաններում եւ ինչ թարմությամբ: Այնուհետեւ մտածեք, կարո՞ղ է արդյոք մեծահասակի օրգանիզմը մարսել այդ ամենը, առավել եւս երեխաների դեպքում»,- հայտարարել է Մ.Գասպարյանը:

Երկրորդ հանգամանքն այն է, որ ծրագիրը տեղական սննդամթերքի պահանջարկ կառաջացնի, որոնց թվում լավագույնը կարելի է պարզել մրցույթի արդյունքում: «Արտադրողների համար նոր շուկա կբացվի, որը նրանք ուրախ կլինեն գրավել»,- պարզաբանելէ  Մ.Գասպարյանը:

2010թ.-ից արդեն Հայաստանում գործում է դպրոցական սնունդի ծրագիր, որը կազմվել է ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի կողմից՝ ՌԴ աջակցությամբ եւ Պարենային սնունդի ինստիտուտի հետ համագործակցությամբ: 50 հազար երեխաների համար նախատեսված ծրագիրը երկարաձգվել է մինչ 2013-2015թթ.: Երկրորդ փուլի համար ռուսական կողմը կտրամադրի մինչեւ 10մլն դոլար: