«Սիներգիա» ԲԲԸ-ն(ММВБ. SYNG)՝ Ռուսաստանում թունդ սպիրտային խմիչքների խոշոր արտադրողը,  «Great Valley»(Հայաստան) ընկերության հետ կնքել է 5-ամյա ներկայացուցչական պյամանգիր, որը  2013թ. հուլիսի 1-ից ուժի մեջ: Ռուսաստան Հայաստանից առաջին ներկրումը կսկսվի սեպտեմբերից:

Ըստ համաձայնագրի՝«Սիներգիան» Ռուսաստանի տարածքում բացառապես ներկայացնում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են «Արքա Տիգրան» եւ «Երեւանյան ավանդական»՝ 3-ից մինչեւ առանձնահատուկ 30 տարվա հնեցմամբ կոնյակներ, որոնք բարձրագույն արժեքային մակարդակում են: Տվյալ ապրանքանիշերը ընկերության կողմից կներկայացվեն off trade եղանակով, հաղորդում է Advis.ru-ն:Բացի այդ «Սիներգիան» կապահովի հայաստանյան արտադրանքի գովազդումը համացանցում, ինչպես նաեւ կցուցաբերի առեւտրա-մարքեթինգային աջակցություն:

«Սիներգիա Իմպորտի» գլխավոր տնօրեն Միխայիլ Կաշիրինը այմանագրի ստորագրման հետ կապված ասել է.« Մենք շարունակում ենք աճեցնել եւ ամրապնդել մեր սեփական ներկայացուցչական փաթեթը տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ կոնյակի մակարդակում: «Great Valley» ընկերության արտադրանքը ավանդականորեն առանձնանում է բարձր որակով. հայկական բրենդին միշտ հայտնի է եղել եւ պահանջված սպառողի կողմից, ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ անդամ ԱՊՀ երկրներում: Բրենդիի ոլորտը Ռուսաստանում արագ աճողների թվում է, ինչի հետ կապված,  նրանում ընդլայնելով  ներկայացուցչական տեսականին, մենք նախատեսում ենք մոտ ժամանակներում զբաղեցնել տվյալ շուկայի նվազագույնը 5 տոկոսը: Տիրապետելով սեփական խոշորագույն, ազգային անկախ ներկայացուցչական հարթակի՝ «Սիներգիան» նոր արտադրանքի տարածման համար արդյունավետ կօգտագործի այդ առավելությունը»: