Բաղդադի հյուսիսում մահապարտ-ահաբեկչի կազմակերպած պայթյունը նվազագույնը 25 կյանք է խլել:
Հանցագործը պայթյունն իրականացրել է քաղաքային այգուն հարակից սրճարանի մոտ, որտեղ մարդիկ հաճախ են զբոսնում երեխաների հետ։ Պայթյունից, տարբեր տվյալներով, 36- 54 մարդ է տուժել, հայտնում է «ԱիՖ»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։
Իրաքի մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում օգոստոսի 10-ին գործարկվել էր 12 ռումբ։ Ահաբեկչությունների շարքը կատարվել էր մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտի տոնակատարությունների օրը։ Պայթյուններից նվազագույնը 80 մարդ զոհվել էին, նրանցից 57-ը՝ Բաղդադում, 150-ից ավելին վիրավորվել էին։





























