Բրիտանացի գիտնականները սահմանել են օրվա ընթացքում մեկ գավաթ սուրճի համար լավագույն ժամը՝ կեսօրին՝ ժամը երկուսին: Սա այն ժամն է, երբ մարդիկ իրենց հոգնած են զգում եւ չեն կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա ու առաջադրանքներ կատարել:
Հետազոտողները նշում են, որ ճաշից հետո մեկ գավաթ սուրճը կարող է փրկել գերհոգնածությունից եւ կենտրոնացնել ուշադրությունը: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ կոֆեինը խափանում է ադենոզինի՝ կանգնեցնող նեյրոխթանիչի գործունեությունը, ակտիվացնում է գլխուղեղի նեյրոնների աշխատանքը, բարելավում տրամադրությունը, հիշողությունը, արձագանքման արագությունն եւ այլ ճանաչողական գործառույթներ, հաղորդում է ՄեդՎեստի-ն:
Ավելի վաղ գերմանացի գիտնականները պարզել էին, որ սուրճը, հակառակ տարածված կարծիքի, այս խմիչքի սիրահարներին չի սպառնում սրտային հիվանդություններով, քաղցկեղով կամ երկրորդ տեսակի շաքարախտով: Նման հիվանդություններով տառապողների շարքում սուրճ չխմողների եւ այն չարաշահողների թիվը նույնն է:





























