Գլենդելյան միացյալ դպրոցական մարզը ձգտում է ընդլայնել իր՝ ուսուցման ճանաչված երկլեզու ծրագրեը, որպեսզի բավարարի սովորողների եւ նրանց ծնողների պահանջները, գրում է «Glendale News-Press»-ը:
Այս ծրագիրը, որի միջոցով ուսանողները հնարավորություն են ստանում օրվա կեսն անցկացնել իրենց կողմից ընտրված անգլերենից բացի մեկ այլ լեզվով խոսելով, ստեղծվել է 2003թ.-ին: Նույն թվականին 18 մանկապարտեզ հաճախող սովորողներ իրենց ուսումնական ժամանակի 90 տոկոսը ծախսել են իսպաներեն խոսելու եւ սովորելու վրա: Այդ պահից ի վեր ծրագիրը ներառնվեց եւս մի քանի դպրոցում, որտեղ սովորողներն ուսումնասիրում են հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներե, կորեերեն եւ իսպաներեն:Սակայն ոչ միշտ է, երբ ծրագիրը ընթանում է ընտրված լեզվով մինչեւ 12-րդ դասարան, եւ բոլոր դպրոցներում չէ, որ բավարար քանակությամբ տեղեր կան, որպեսզի անցկացվեն այդ դասընթացները: «Խնդիրներից մեկը, որի հետ մենք այսօր բախվում ենք, ծրագրի փայլուն հաջողությունն է»,- հայտնել է Գլենդելյան միացյալ դպրոցական մարզի տեսուչ Դիկ Շիհանը:-«Կարծում եմ, որ այն գերազանցեց մեր սպասելիքները»:Երկլեզու դասընթացները մեծ ճանաչում են ձեռք բերում վերջին տարիների ընթացքում: Նոր ուսումնական տարվա սկզբու օգոստոսի 12-ից 470 սովորողներ հերթի են կանգնել մանկապարտեզում երկլեզու ուսման ծրագրին մասնակցելու համար: Մարզի պետական պաշտոնյաները մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում նիստերի ժամանակ կշարունակեն քննարկել երկլեզու ծրագրի հարցը:





























