Շվեդիայում արտաքսման մասին որոշմանը սպասող երեք միգրանտներ փախել են միգրանտների համար նախատեսված հաստատությունից՝ կացիններով կոտրելով հարվածադիմացկուն ապակին:

Շվեդիայի միգրացիոն ծառայության աշխատակից Թոմմի Հարնեսքը հայտնել է, որ աշխատակիցները հարվածի ձայներ են լսել:  Նրանք վազելով իջել են եւ դուռը կողպված են գտել: Որոշ ժամանակ անց կարողացել են բացել այն եւ տեսել, թե ինչպես են մի քանի մարդ պատուհանից դուրս սողոսկում, գրում է The Local-ը:

Հատակին ապակու բեկորներ էին թափված, իսկ փողոցի կողմից պոտուհանի մոտ կացին կար, հայտնում է հրատարակչությունը:

Ոստիկանության տվյալով՝ փախուստի կազմակերպմանը մասնակցել է 7-8 մարդ, փախել են երեք միգրանտներ, որոնցից մեկը Վրաստանից է, մեկը՝ Ռուսաստանից: Երրորդի ազգությունն անհայտ է: