Ոտիկանության Աշոցքի բաժնում  օգոստոսի 18-ին, ժամը 18.24-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թորոս գյուղի բնակիչներից մեկի   բակում պահեստավորված անասնակերի դեզում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնել էր 1 մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 19.07-ին, մարվել` ժամը 23.49-ին:

Շիրակի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարված հետաքննությամբ պարզվել է, որ հրդեհի հետեւանքով այրվել է Թորոս գյուղի բնակչի  500 հակ անասնակերը, պատճառվել է 500.000 դրամի նյութական վնաս:

Հրդեհի առաջացման պատճառը պարզվում է:

Նյութերով զբաղվում է Շիրակի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: