Օգոստոսի 26-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 15-րդ կմ-ին «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին եւ շրջվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով 2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























