Օգոստոսի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնում  ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեռնակերտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 24 տան բակում կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայում, ինչպես եւ հարեւանությամբ պահեստավորված անասնակերում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնել էր 2 մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը  18.02-ին եւ մարվել ժամը 19.03-ին:

Օգոստոսի 26-ին Շիրակի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից հաղորդում է ստացվել, որ հրդեհից այրվել է   «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ամբողջությամբ,   վրան բարձած եւ հետնամասում պահեստավորված 120 հակ գարու ծղոտը, ինչպես  եւ հարեւանությամբ պահեստավորված խոտի 80 հակ անասնակերը:

Հասցված նյութական վնասը կազմել է 418.000 դրամ:

Հանգամանքները պարզվում են:

Նյութերով զբաղվում է Շիրակի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: