Վոլգոգրադի Կրասնոարմեյսկի շրջանում տեղաբնակը պայթեցրել է իրեն ՌԳԴ-5 նռնակով՝ անպատասխան սիրո պատճառով: Բազմաթիվ մարմնական վնասվածքներով նրա մարմինը հայտնաբերել են օգոստոսի 26-ին՝ իր սեփական տանը: Պայթյունի արդյունքում տուժել է միայն վերոհիշյալ անձը.  տանն ուրիշ մարդիկ չեն եղել:

Ինչպես հաղորդում է «Մոյ ռայոնը», հանգուցյալի մարմնի մոտ ոստիկանները հայտնաբերել են նրա՝ մինչեւ մահանալը գրված երկտողը: Դրա բովանդակությունը քննչական կոմիտեի աշխատակիցներին թույլ է տվել ենթադրել, որ տղամարդն ինքնասպան է եղել անպատասխան սիրո պատճառով: Նախկին սիրեցյալին հասցեագրված երկտողում նշված է, որ տղամարդը չի կարողացել դիմանալ բաժանմանը, չնայած որ բաժանումից արդեն մեկ տարի է անցել: