Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի անցկացրած նախորդ օրերի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման ութ դեպք: Մեկ «Կամազ», վեց «Զիլ-130» եւ մեկ «Գազել» մակնիշի ավտոմեքենաներից առգրավվել է փաստաթղթերով թույլատրված չափաբաժիններից 24 խմ ավել բնափայտ: Տեղում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Հաշվարկվել է 720 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս եւ եւս 500 հազար դրամի վարչական տուգանք:
Տարածքային ստորաբաժանումների կողմից նաեւ կայացվել է 500 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել է 52 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտուման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 50 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատանցման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի եւ հորատանցումը դադարեցնելու որոշումներ:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3 կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Կառնուտի ջրամբար: Առգրավվել է նաեւ 4 խեցգետնորսիչ:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 2 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.67 մլն դրամ գումար:




























