Սոչիում մեծ օլիմպիական շինարարության ավարտից անմիջապես հետո ներգաղթյալները պարտադրված են լինելու լքել երկրամասի տարածքը, հայտարարել է նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը` Կուբանում ապօրինի ներգաղթի խնդիրներին նվիրված տարածաշրջանային խորհրդի նիստում:

Դրա համար, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, երկրամասում հատուկ մեխանիզմ են մշակել: Փոխնահանգապետ Ջամբուլատ Խատուովը հայտնել է, որ Սոչիի 44 կապալառուներին առաջարկվել է ներգաղթյալներին հետադարձ տոմսն ավելի շուտ տալ, քան աշխատավարձը:

Օլիմպիական շինարարության վրա այժմ աշխատում է 80 հազար մարդ, որոնց 70 տոկոսը ներգաղթյալներ են, թեեւ «Ռոսիա Սոչի» հեռուստաալիքն այլ թվեր է ներկայացնում` 70 հազար ներգաղթյալ` 25 պետություններին, եւ 60 հազար այլ աշխատողներ Ռուսաստանի տարբեր մարզերից: