NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Քրիստոֆեր դե Բելլագի՝ Մերձավոր Արեւելքն ու Հարավային Ասիան լուսաբանող հոդվածը, որը հրապարակվել է «Slate» ամսագրի կայքում:

Օգոստոսի 5-ին արեւելյան Թուրքիայիում դատարանը ցմահ բանտարկության դատապարտեց պաշտոնաթող եղած զինվորական սպաների, այդ թվում Գլխավոր շտաբի նախկին պետին, ինչպես նաեւ քաղաքական գործիչների եւ ԶԼՄ ներկայացուցիչների, որոնց մեղադրում են երկիրը քաոսի մեջ մղելու եւ ռազմական  հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: Դատական գործընթացը լայն շրջաններում ճանաչվել էր սխալմունք, սակայն դատավճիռները երկրում խոշոր բողոքներ չհարուցեցին. երկիր, որտեղ մի քանի տարի առաջ բանակին ավելի մեծ հարգանքով էին վերաբերվում, քան որեւէ այլ կառույցի: Մի քանի օր անց, Ռամադանի ավարտին, քաղաքները սովորականի համաձայն դատարկվեցին եւ լցվեցին հանգստավայրերը: Տոների ֆոնի վրա մեծ մասամբ մոռացության տրվեց երկրի նախկին կառավարող շրջանների գլխատումը:

Կողմնակի դիտորդին կարող է թվալ, որ իսլամիստ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հասավ նրան, ինչ չկարողացավ անել Եգիտոսում իր նախկին գործընկեր Մոհամեդ Մուրսին՝ գեներալներին դրդել անգործության ու հակառակորդներին ստիպել հավատալ իրենց պարտությանը: Սակայն այդ տպավորությունը լիարժեք չէ: Վերջին տաս տարվա ընթացքում ընտրողների մեծամասնության ձայներով իշխանության եկած Էրդողանը իրոք շատ բան է արել, որպեսզի բանակը ենթարկի քաղաքացիական իշխանություններին, սակայն աջակցություն էր ստանում փոքրաթիվ խմբի կողմից՝ թուրքերի այն սերունդը, որը թեեւ բարձաշխարհիկ է եւ խիստ ելույթներ է ունենում քաղաքական իսլամի դեմ, այլեւս չի ցանկանում, որպեսզի գեներալները կռվեն իր համար: Այն, ինչ թուրքական հասարակության յադ հատվածը գիտի ժամանակակից երկրների մասին, իրեն հուշում է, որ այդքան էլ լավ չէ, երբ ետնաբեմում բանակը գործողություններ է իրականացնում:

Ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ են ներկայացնում: Պատասխանի համար անդրադառնանք Թուրքիայում հունիսի կեսերին բռնկված բողոքի ցույցերին, որոնք սկսվեցին Ստամբուլի կենտրոնում գտնվող մի քանի ծառերի վտանգվելու սպառնալիքից եւ տարածվեցին երկրի 81 նահանգներից 60-ում, որի արդյունքում 5 մարդ զոհվեց, հազարավորները վիրավորվեցին:

Այս ամառ հուզումները խոսում էին այլ Թուրքիայի մասին՝ բազմերանգ ու դժվար դասակարգվող: Վերջին տաս տարվա ընթացքում երկրում ի հայտ եկան մի շարք առաջավոր շարժումմներ՝  մահմեդական աշխարհում կանաչների, ֆեմինիստուհիների ու համասեռամոլների իրավունքների համար: Աառավել մեծաքանակը, որը ճնշող մեծամասնությամբ բարձրաշխարհիկ փոքրամասնությունն էր՝ շիամետ ալեւիթներ, դուրս եկավ ընդհատակից, այն ժամանակ, երբ երկար ժամանակ հետապնդվող ու ատելի քրդերը օգտվում են իրենց կարեւորությունից ու ազատությունից առավել քան երբեւէ, սկսած Օսմանյան կասյրության ժամանակներից: Թուրքիան նոր խմբավորում ունի, որը միավորված չէ գոյություն ունեցող եւ ոչ մի քաղաքական կուսակցութայն հետ, որտեղ չկան մեկ ընդհանուր թերթի չեզոք ընթերցողներ՝ լիբերալ խմբավորումը:

Հեգնանքն այն է, որ նա, որ առավել շատ բան է արել լիբերալ Թուրքիա ստեղծելու համար, այժմ  դրա հակառակորդն է. խոսքը հենց Էրդեղանի մասին է: Տարօրինակ է, բայց նա երկրում առավել կարեւոր ժողովրդավարական վերափոխումների հեղինակն է: Նրա միջոցառումները նախ եւ առաջ ծառայում էին իր իսլամիստ համախոհներին, որոնք նախկին բարձրաշխրհիկ մտավորականության կողմից հետապնդվում էին: Սակայն ալեւիթները, համասեռամոլները եւ մյուսները հանգիստ շունչ քաշեցին: Հայերը մոռացված խումբ են, որոնք գրեթե մարմնավորում են Թուրքիայի անհանգիստ պատմական խիղճը: Նրանք նույնպես հիշեցրեցին իրենց մաինս: Երբ հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքը 2007թ.-ին սպանվեց թուրք ազգայնականների կողմից, հարյուր հազարվոր թուրքեր «Մենք բոլորս Հրանտն ենք»կոչով դուրս եկավ երթի:

Թվում է, Էրդողանին դուր չի գալիս այս Թուրքիան կամ լիբերալները, ովքեր այնտեղ բնակվում են: Նա քննադատեց վերջիններիս խմելու ու արհեստական վիժման սովորույթները, ստիպեց զանգվածային լրատվամիջոցներում լռել ընդդիմադիրներին:

Էրդողանը դեռ շատ կողմնակիցներ ունի՝ բարեկիրթ, տնտեսական հայացքներ ունեցող թուրքեր, որոնք վկայում են երկրի վերահաստատման մասին եւ կիսում են նրա պահպանողական հայացքները: Սակայն նրա հակառակորդները եւս ահեղ ուժ են կազմում: Պետք է գոյություն ունենա լիբերալների ու պահպանողականների միևեւ համաձայնություն. սա շատ երկրներում սովորական է: Կարո՞ղ է արդյոք Էրդողանը դառնալ բոլոր թուրքերի համար առաջնորդ, նույնիսկ նրանց, ով իր հետ համաձայն չէ: Նախազգացումները հույսեր չեն ներշնչում: