Օրերս Շրի Լանկայի Կանդի քաղաքում ոստիկանությունը կազմակերպել է շների զանգվածային հարսանեկան արարողություն, հայտնում է Agence France-Presse-ը: Ակցիան տեղի է ունեցել խուզարկու շներին բազմացնելու ծրագիրը զարգացնելու նպատակով:
Ոստիկանությունն «ամուսնացրել է» շների ինը զույգ` սպիտակ կտորով եւ ծաղիկներով զարդարված փայտե բեմահարթակի վրա: Հանդիսությունն լիովին կրկնել է տեղական հարսանեկան ավանդույթը: «Հարսնացուները» հագել են ձեռնոցներ, շալեր եւ գլխարկներ, «փեսացուները»` նորաձեւ փողկապներ եւ պիջակներ:
Հանդիսության հյուրերին եւ բոլոր շներին թխվածքներ եւ բրնձի կաթ են հյուրասիրել: Շները «մեղրամիսը» կանցկացնեն Նուվար Էլիայի հանգստավայրում, հաղորդում է Lenta.ru-ն:
Շրի Լանկայի մշակույթի նախարարը հանդես է եկել այս միջոցառման քննադատությամբ եւ բացատրություն է պահանջել: Ոստիկանության մամուլի քարտուղար Բոուդիկա Սիրիվարդենան հայտնել է, որ դեպարտամենտը չի վիրավորել Շրի Լանկայի բնակչության զգացմունքները, որի 75 տոկոսը սինգալներ եւ բուդիստներ են, եւ ներողություն է խնդրել նրանցից, ովքեր նման «հարսանիքը» վիրավորական են համարել:




























