Շվեդիայի կենտրոնի Kolmården National Park կենդանաբանական այգում գորիլան քար է նետել այցելուի վրա, գրում է The Local-ը` վկայակոչելով տեղի գործակալությունները:
Ըստ կենդանաբանական այգու ներկայացուցիչների` հինգ գորիլաներից մեկի թիրախն է դարձել 38-ամյա կինը, որը մոտեցել էր` կենդանիներին նայելու:
5 սմ տրամագծով քարը դիպել է կնոջ ճակատին՝ մի փոքր վերք առաջացնելով: Ըստ կենդանաբանական այգու տնօրենի` կնոջ գլխի վերքը վտանգավոր չէ, հաղորդում է Lenta.ru-ն:
Այնուամենայնիվ, քարի հարվածն ուժեղ է եղել, եւ այցելուն իրեն վատ է զգացել: Կնոջ համար բժիշկ են կանչել:




























