Օգոստոսի 27-ին, ժամը 15.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության հերթապահը:
Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի բնակիչ` 1984թ. ծնված Զ. Գ.-ն ինքնասպանության փորձ կատարելու մտադրությունից հետ է կանգնել:




























