Սեւան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 27-ին, ժամը 18.42-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Մ. Երանյանի վարած «ՈՒԱԶ 3303» մակնիշի 36OՍ210 պետհամարանիշի եւ Ա. Գեւորգյանի վարած «ՎԱԶ2107» մակնիշի 20LՍ258 պետհամարանիշի ավտոմեքենաները եւ կողաշրջվել:
Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի եւ գազի արտահոսքը:





























