Հյուսիսային Թեքսասի «Քերոլ» դպրոցում անվտանգության նոր միջոցառումներ են ձեռնարկվել. անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ուսուցիչներին տագնապի կոճակներ են բաժանել:

Սարքերը, որոնք արտադրում է eTrak ընկերությունը, հագեցած են GPS դիտարկման համակարգով, ինչի շնորհիվ անվտանգության ծառայությունը կարող է իմանալ, թե որտեղից է ստացվել ազդանշանը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ը:

Կոճակները նախաձեռնողական ծրագրի մի մասն են, որն ուղղված է կրթական հաստատությունների անվտանգության բարձրացմանը: Նախաձեռնության շրջանակում մանկական եւ դպրոցական հրապարակներում պատվարներ են տեղադրվում, պահպանության համար ոստիկանների եւ կամավորների են հավաքագրում: Դպրոցական ողջ կազմը անվտանգության տեխնիկայի ուսուցում է անցնում:

Անվտանգության ապահովման նախաձեռնությունը ծագել է դեկտեմբերին «Սենդի Հուք» դպրոցում աշակերտների զանգվածային սպանությունից հետո: