Իրաքի մայրաքաղաքում չորեքշաբթի կատարված ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 51-ի, ավելի քան 150 մարդ վիրավոր է, հայտնում  է AP-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Ավելի վաղ  32 զոհերի մասին էր հաղորդվել:

Լրատվամիջոցների տվյալով, մոտ 10 ականապատ մեքենաներ են պայթել հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում: Մահապարտ-ահաբեկչի կողմից ղեկավարվող մեքենաներից մեկը մտել է ոստիկանական բաժանմունք եւ պայթել: Տեղի իրավապահներին ու բժիշկներին վկայակոչելով՝ «Ֆրանս Պրեսս»-ը հայտնում է, որ տարեսկզբից Իրաքում  3,7 հազարից ավելի մարդ է զոհվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

 Իրաքում լարվածության աճը կապված է հիմնականում սունիների եւ շիաների համայնքների հակամարտության հետ:  Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին սունիներն Իրաքի պետական կառույցներում գերիշխող դիրք ունեին, սակայն վերջինիս տապալումից հետո սունիներին ճնշեցին շիաները: