Ներկայում Մոսկվայում կա մոտ 1 մլն ներգաղթյալ, իսկ երկրամասի տարածքում՝ եւս 1,5 մլն: Ընդ որում, նրանցից միայն 500 հազարն է օրինական աշխատում: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել են Ռուսաստանի ԴՄԾ ներկայացուցիչները:

Նրանց խոսքով՝ ներգաղթյալների մեծ մասը եկել է Ուզբեկստանից, Ուկրաինայից եւ Տաջիկստանից:

Ինչպես փոխանցում է «ՆՏՎ»-ն, մոսկովյան ՆԳՆ-ի ղեկավար Անատոլի Յակունինն ավելի վաղ հայտարարել էր, որ մայրաքաղաքում հանցագործությունների կեսը կատարում են ժամանողները, որոնցից 22 տոկոսը՝ օտարերկրացիներ: Ընդ որում, օրենքն ամենից հաճախ խախտում են Միջին Ասիայից ժամանող ներգաղթյալները: