Վլադիվոստոկում Զոլոտոյ ռոգ ծովախորշի վրայով անցնող կամուրջից առաջին անգամ ինքնասպան է եղել անչափահաս աղջիկ:
Նախնական տվյալներով՝ 17-ամյա աղջիկը օգոստոսի 27-ի ցերեկը ականատեսների աչքի առաջ ցած է նետվել՝ ինքնասպան լինելու: Նրա անձը հաստատվել է: Ինքնասպանության փաստի առնչությամբ նախաքննություն է իրականացվում, փոխանցում է NEWSru.com-ը:
Զոլոտոյ ռոգի վրայով անցնող կայմապարաններով կամուրջը աշխարհում խոշորագուններից է: Այն շահագործման է հանձնվել 2012թ ամռանը:




























