Հայաստանում օգոստոսի 27-ից  28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 15 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 11 դեպքից `9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել են:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2,   խարդախության` 1 եւ գողության 5 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: