Օգոստոսի 28-ին Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 200 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվում էր 51 զոհերի եւ ավելի քան 150 վիրավորների մասին:

Լրատվամիջոցների տվյալներով՝ մոտ 10 ականապատված ավտոմեքենաներ են պայթեցվել Բաղդադի այն շրջաններում, որոնք հիմնականում շիաներով են բնակեցված: Մահապարտ-ահաբեկչի կողմից ղեկավարվող ավտոմեքենաներից մեկը մտել է ոստիկանական բաժանմունք, ինչից հետո պայթել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Տարեսկզբից ի վեր՝ Իրաքում զոհվել է ավելի քան 3,7 հազար մարդ: Երկրում լարվածության աճը կապված է մահմեդական երկու խոշորագույն համայնքների՝ շիաների ու սուննիների հակազդեցության հետ: