«Արմավիա» ավիաընկերությունը շարունակում է վճարել բորտուղեկցորդների աշխատավարձը: Ինչպես NEWS.am-ին են հաղորդել «Արմավիայի» մամուլի ծառայությունում, փետրվար ամսվա աշխատավարձ կստանա 7 բորտուղեկցորդ, մարտ ամսվա համար՝ 24:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին փետրվար ամսվաաշխատավարձ էր ստացել 16 բորտուղեկցորդ, ավելի վաղ՝ եւս 22 մարդ: Ընկերությունում խոստանում են մի քանի օրվա ընթացքում վճարել բորտուղեկցորդների աշխատավարձերի հետ կապված պարտքերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը ապրիլի 1-ից դադարեցրել էր չվերթներն ու հայտարարել սնանկացման մասին: Վերջին շրջանում ընկերությունը պարբերաբար ֆինանսական խնդիրներ էր ունենում, որոնց պատճառով չվերթները հետաձգվում էին:




























