Նախագահ Սերժ Սարգսյանը հայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի` Հովհաննես Սեմերջյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, հարազատներին եւ նրա բարձր արվեստի բազմահազար երկրպագուներին:

«Նա իր խորունկ, մարդասիրական ստեղծագործություններով վաղուց է դասվել 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչների շարքին: Որպես ճշմարիտ արվեստագետ եւ մեծ հայրենասեր՝ Ժանսեմը տասնամյակներ շարունակ նաեւ յուրօրինակ հոգեւոր կամուրջ է եղել հայրենիքի եւ սփյուռքի միջեւ»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Ժան (Հովհաննես) Սեմերջյանը մահացել էր երեկ՝ օգոստոսի 27-ին, Փարիզում, 93 տարեկան հասակում: