Ռուսաստանի Ռյազանի երկրամասում ձերբակալվել է զինված կողոպտիչների բանդա՝ բոլորն էլ ծնունդով Հայաստանից:

Տեղական ՆԳՆ տվյալներով՝ օգոստոսի ցերեկը ոստիկանություն է զանգահարել Սարատովի 29-ամյա բնակիչ եւ պատմել, որ իր վրա ավազակային հարձակում են գործել: Նրա ավտոմեքենային են մոտեցել կովկասյան արտաքինով երկու երիտասարդներ, սպառնացել են ինքնաձիգերով եւ գումար պահանջել: Վարորդն այլ ելք չի ունեցել, բացի կանխիկ գումարը հանցագործներին հանձնելուց: Դրանց հետո նրանք ծակել են մեքենայի առջեւի անվադողն ու հեռացել, փոխանցում է «Ռոսիյսկիե նովոստին»:

Ավազակներին բռնելու համար երկրամասում իրականացվել է հատուկ գործողություն, որի ընթացքում ոստիկանությունը փակել է հիմնական ավտոճանապարհները: Կարճ ժամանակ անց ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենա, որը նման է եղել ականատեսի նկարագրությանը:

Մինչդեռ վարորդն ու առջեւի նստողը գնացել են դեպի պահակակետ, հետեւում նստողները փորձել են փախուստի դիմել: Ավտոմեքենան խուզարկելիս հայտնաբերվել է «Smersh-KH» պնեւմատիկ ինքնաձիգը: Փախուստի դիմածներին հայտնաբերել եւ ձերբակալել են ավտոկայարանի շրջանում:

Ձերբակալված 4 անձինք ծնունդով Հայաստանից են եւ բնակվում են Պենզայի երկրամասում: Նրանք գրեթե բոլորն էլ ավելի վաղ դատապարտված են եղել: