Հայաստանի կառավարությունը պատրաստվում է լուծարել Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 միջնակարգ դպրոցը (ք. Երեւան, Մխիթար Հերացի 2): Հարցը ներառված է վաղվա՝ օգոստոսի 29-ի նիստի օրակարգում:

Այդ հասցեում կհիմնվի Հավաքական անվտանգության պայմանագրի ակադեմիա: Պաշտոնական պարզաբանման մեջ նշված է, որ դպրոցի լուծարման հիմնական պատճառը աշակերտների թվի նվազումն է: