Սվերդլովսկի ոստիկանությունը դիմել է այն տեսագրության հեղինակին, որում պատկերված է Եկատերինբուրգում «զբոսնող» կոկորդիլոս: Ոստիկանություն պահանջել է, որպեսզի նա բաժին ներկայանա եւ ցուցմունքներ տա:

Ոստիկանները կոկորդիլոս չեն գտել եւ չեն բացառում, որ ինտերնետը ողողած լուրը կեղծ լինի: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ ինտերնետում տեսագրություն էր հայտնվել, որ Եկատերինբուրգի Իսետ գետում կոկորդիլոս է լողում:

Եկատերինբուրգում գետում կոկորդիլոս է լողում

Պարզվել է, որ կրկեսից կամ կենդանաբանական այգուց կոկորդիլոս չի անհետացել: