Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ապամոնտաժել եւ ափ է փոխադրել հորատող սարքավորումների մոտ 20 տոկոսը, որը տղադրված է եղել «Բուլլա-Դենիզ» հանքավայրում:

Ինչպես ԱՊԱ –ին են հաղորդել SOCAR-ից, ապամոնտաժված մասերը բարձվել են նավերի վրա եւ ափ հասցվել: Հանքավայրում տեղի ունեցած վթարի հետեւանքները վերացվում են ըստ սահմանված գրաֆիկի:

Հանքավայրում վթարը տեղի է ունեցել օգոստոսի 17-ի կեսգիշերին՝ հորատման աշխատանքների ընթացքում գազի շատրվանելու արդյունքում: