Ֆլորիդայում թութակը կանխել է կողոպուտը՝ աղմուկ բարձրացնելով այն ժամանակ, երբ տուն գող է մտել:

Էմերալդ անունով 21-ամյա թութակը իր վանդակում սովորականից բարձր աղմուկ է բարձրացրել եւ գրավել տիրոջ՝ Սյուզեթթ Բիզլիի ուշադրությունը, երբ տուն կողոպտիչ է թափանցել: Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Ոստիկանները շրջապատել են տունն ու բռնել փախչել փորձող կողոպտիչին, որը 31-ամյա Հանս Քրիսթենսն է:

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, նմանատիպ դեպքեր, երբ թութակներն օգնել են կանխել կողոպուտները եւ այլ հանցագործություններ, կրկնվել են նաեւ անցյալում: