Երեւանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է քաղաքացու դի: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 29-ին, ժամը 13.09-ին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հորանից դուրս են բերել նույն շենքի բնակիչ` 1950 թ. ծնված Հ. Ա.-ի դին:





























