Հայաստանի Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ին որոշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը մոտ 44 մլն դրամ հատկացնել: Գումարներն օգտագործվելու են գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիք մատակարարելու նպատակով:

Բացի այդ՝ աշնանը գյուղացիներին կհատկացվի գարնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ չիրացված 5,2 մլն լիտր դիզվառելիքը:

Ըստ կառավարության ծրագրի՝ սուբսիդիան ստացող «Ֆլեշ» ընկերությունը պարտավորվում է գյուղացիներին դիզվառելիք մատակարարել լիտրը 350 դրամով: