«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 29-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406,01 դրամ՝ գործնականում փոփոխություն չկրելով նախորդ 4 նստաշրջանների համեմատ:

Բորսայում այսօր վաճառվել է 3,7 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը մեծամասամբ գնվում է 405 դրամով, վաճառվում 407  դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն թուլանում է դոլարի նկատմամբ՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով; Եվրոն այսօր սակարկվել է 1.3377 դոլարին մոտ;

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33,1783 ռուբլի: