Փարիզի դատախազությունը նախ նական հետաքննություն է իրականացնում՝ կապված ամերիկյան հատուկ ծառայությունների PRISM ծրագրի հետ: Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, ինչ ֆրանսիացի իրավապաշտպանները բողոքել են այն կապակցությամբ, որ ծրագրի միջոցով հետեւում են էլեկտրոնային նամակներին ու գաղտնալսում հեռախոսազանգերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը:
Ինչպես հաղորդում է Local պարբերականը, նրանք պահանջում են պարզել արդյոք ամերիկյան IT-ընկերությունները, այդ թվում՝ Google-ը, Yahoo-ն եւ Apple-ը, օգնություն ցուցաբերել են ԱՄՆ իշխանություններին՝ քաղաքացիների մասին տեղեկություններ հավաքելու: Ընկերությունները հերքում են հատուկ ծառայություններին որեւէ կերպ աջակցելը:





























