Նախօրեին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ոստիկանության Աբովյանի բաժնում: Բռնաբարության մասին հայտարարություն տվող Մարիամ անունով 35-ամյա կինը ձերբակալվել է:

Վերջինս հաղորդում է տվել, որ օգոստոսի 26-ին Ջրվեժի տարածքում գտնվող անտառում մի տղամարդ հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել, փորձել բռնաբարել, ապա դանակի սպառնալիքների ներքո հափշտակել իր ոսկյա զարդերը, ինչից հետո ինքը սարսափահար դիմել է իրավապահներին:

Սակայն քննության ընթացքում Մարիամը ձերբակալվել է: Քննության ընթացքում պարզվել է, որ երիտասարդ կինը հորինել է տվյալ պատմությունը տղամարդուն պատժելու համար: Այս կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ քաղաքացուհու ձերբակալության պատճառը իր կողմից ենթադրյալ հանցագործության վերաբերյալ սուտ մատնությունն է: