Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված` Մայր Աթոռի միջոցառումները նախապատրաստող հանձնախմբի ժողովը` նախագահությամբ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:

Ժողովի ընթացքում քննարկվել եւ հստակեցվել են Մայր Աթոռի կողմից ծրագրված միջոցառումները եւ դրանց կազմակերպման ժամանակացույցը, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները:

Ժողովին մասնակցում էր նաեւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը: