Ստոկհոլմի արվարձանում հարբած եղջերուների խումբը տղամարդուն թույլ չի տվել տուն մտնել: Վերջինս ստիպված զանգահարել է ոստիկանություն:

Ստոկհոլմի արվարձանի իր տան բակում բնակիչը հայտնաբերել է չորս մեծ եղջերուի եւ մեկ ձագի: Նրանք կերել էին ծառի տակ թափված փտած խնձորները եւ հարբել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնց հաջողվել է քշել եղջերուներին: Իսկ հողատարածքի տիրոջը ոստիկանները խորհուրդ են տվել հավաքել թափված խնձորները՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար:

The Local-ը հայտնում է, որ տեղի ոստիկաններն այդպիսի կանչերից չեն զարմանում, ամեն աշուն այդտեղ «հարբած եղջերուների սեզոն» է, եւ իրենք ստանում են նմանատիպ տասնյակ ահազանգեր: