Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլերԱնգելա Մերկելը հեռախոսով կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի տարբեր ասպեկտների վերաբերյալ: Ինչպես հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունում, օգոստոսի 29-ին կայացած հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:
«Երկու կողմերն էլ ելնում են նրանից, որ ՄԱԿ-ի շրջանակներում եւ այլ ձեւաչափերում կշարունակվի ակտիվ աշխատանքը՝ կապված ստեղծված իրավիճակի քաղաքական-դիվանագիտական լուծումներ որոնելու հետ»,-ասվում է հաղորդագրությունում:





























