Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 29-ին այցելել է «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ եւ տեղում ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը կարեւորել է նման ձեռնարկության առկայությունը, որտեղ գործում են տեքստիլ, կարի, գորգի եւ բրդի մշակման արտադրամասեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գործարանի ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն Արցախի թեթեւ արդյունաբերության երբեմնի փառքը վերականգնելու համար:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:




























