«Փակ շուկա» հուշարձանը աղճատված է, այսինքն` բամաթիվ ջանքերը օգուտ չտվեցին: Այս մասին այսօր` օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, Հայաստանի Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
Նա նշեց, որ այդ հարցը այժմ պետք է մնա օրակարգում եւ պետք է փորձել լուծումներ գտնել: «Մենք ոչ մի նման նախագիծ չենք հաստատել, նման նախագիծ չի համաձայնեցվել, բերվել է այդպիսի նախագիծ, բայց դրանք մերժվել են, մերժվել են նաեւ այլ ատյանների կողմից` Մշակույթի նախարարություն, խորհուրդ: Այս ընթացքում, արդեն երբ որ քաղաքապետարանի այլ ծառայություններ ընթացքում շեղումներ են արձանագրել, տուգանել են եւ արդյունքում այդպես մնացել է»,- ասաց ճարտարապետը;
Ինչ վերաբերում է «Փակ շուկայի» այսօրվա վիճակը ներկայացնող վերջին լուսանկարներին, ապա Նարեկ Սարգսյանն ասաց, որ «կամարների 50 տոկոսը մնացել է, ոչինչ չի փոխվել, մյուս հիսուն տոկոսը քանդված է, այնտեղ հարկեր են ավելացել, ունեցել է թույլտվություն միայն հետեւի մասում, որտեղ կամարներ չկան, մսի պասաժի մասում հարկեր կկառուցեն, դա է համարվել թույլատրելի, բայց այն, ինչ որ դուք տեսել եք, անթույլատրելի է»: «Այնպիսի խնդիր է, որտեղ ես որևէ պատասխան կամ արդարացում չեմ կարող ասել։ Փակագծերը չեմ ուզում բացել, բայց ես շատ եմ արել, որը չի հաջողվել».,- ասաց Նարեկ Սարգսյանը։





























