Մերձմոսկովյան Իստրայում 15 մարդ կռիվ է արել զվարճանքների կենտրոնում: Ինչպես ոստիկաններն են արզել, վիճաբանության մեջ ներքաշվածները բոլորն էլ տարբեր էթնիկ խմբերին են պատկանել, սակայն վաղուց են բնակվել Իստրայում եւ միմյանց լավ են ճանաչել: Ծեծկռտուքի պատճառը կենցաղային հողի վրա տեղի ունեցած կոնֆլիկտն է եղել, փոխանցում է ՆՏՎ-ն:

Ինչպես հաղորդում է «Vesti.Ru»-ն, արդյունքում՝ ծեծկռտուքի 7 մասնակիցներ ձերբակալվել են, եւս 6 մարդ ստիպված էր բուժօգնության դիմել: Նրանցից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել ձեռքի կոտրվածքներով եւ գլխուղեղի ցնցումով:

Որոշվում է քրեական հարց հարուցելու գործը: