Պարզվել է երեկ` օգոստոսի 29-ին Հյուսիսային պոողոտայում երաժիշտ Գեւորգի մորն հարվածողի ինքնությունը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ երեկ երեկոյան Գեւորգի մայրը` է. Ա- ն. իրեն կարգի հրավիրելու համար նկատողություն է արել մեկին, որը հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել նրան:  «Պարզվել է հարվածողի ինքնությունը` 1995թ. ծնված Ա. Գ.-ն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ Հյուսիսային պոողոտայում օգոստոսի 29-ին երաժիշտ Գեւորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գեւորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»: Գեւորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին մոտեցել է Գեւորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն: Մորն ի պատասխան՝ մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը Գեւորգի մորը տեղափոխել է հիվանդանոց՝ աչքի պատռվածքով, գրել էր «Hetq.am»-ը: