Հայկական գամփռների լավագույն գիտակներից է Արմեն Խեչոյանը: Նա գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, շնաբույծ-սելեկցիոներ, 2011-ին արժանացել է Անանիա Շիրակացի հուշամեդալի: Ներկայումս տնօրինում է Հայաստանի խոշորորագույն ֆերմերային տնտեսություններից մեկը:

Արմեն Խեչոյանին ու նրա տիկնոջը՝ Իրինային լիիրավ կարելի է համարել Հայաստանում գամփռների եւ Վանա կատուների պահպանման, տարածման ջատագովներ ու առաջամարտիկներ: Նրանք դեռ 1989-ին իրենց ընտանեկան ֆերմերային տնտեսությունն են հիմնել Ամասիայի նախկին վարչական շրջանի ամենահեռավոր, ներկայումս Դարիկ անունը կրող գյուղում: Տեսանյութը պատրաստել է «Շիրակ կենտրոնը»: