Երեւանի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի` Պավել Բալայանի աշխատասենյակում անհայտ ծագմամբ նյութ է հայտնաբերվել: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց Պավել Բալայանը` նշելով, որ դեռ հայտնի չէ, թե ինչ նյութ է, միգուցե ինչ-որ փոշի է: «Ով զբաղվում է, նրանց հարցրեք, այդ թեմայով ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց դեկանը` հավելելով, որ դիմել է իրավապահ մարմիններին, նրանք զբաղվում են: Պավել Բալայանը ոչ մի այլ հարցի չպատասխանեց եւ պարզապես անջատեց հեռախոսը:
Մեր տեղեկություններով`այժմ նրա աշխատասենյակի դուռը փակ է, այն կնքել են: Կասկածներ կան, որ դեկանի աշխատասենյակում սնդիկի պարունակությամբ նյութ են լցրել:





























